22/11/2024

Թող այդպես հարցականների մեջ մնան․ Ավանեսյանը՝ իր հրաժարականի վերաբերյալ տարածվող լուրերի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր հրաժարականի մասին խոսակցություններին։

Վերջինս, ի պատասխան նշել է. «Ես բամբասանքների և դեղին մամուլի ամենշաբաթյա հիմարություններին չեմ պատասխանում»։

Հարցին, թե նախարարի հրաժարականի մասին լուրերը շատերին է հետաքրքրում, ի վերջո նա հրաժարական կտա՞, թե՞ ոչ, Ավանեսյանը եզրափակել է. «Թող այդպես հարցականների մեջ մնան»։