Օգոստոսի 1-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները պարզելով հատուկ օպերացիա են իրականացրել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները մեկնել են Բագրատաշենի սահմանային անցակետ և անցակետից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են կասկածյալին՝ ՌԴ քաղաքացի 36-ամյա Բեգլար Ա-ին:
Ոստիկանները նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին: Վերջինս կասկածվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ամուսիններին առևանգելու, նրանց բնակարանից գողություն կատարելու, նրանց նկատմամբ շորթում կատարելու, իսկ կնոջ նկատմամբ բռնաբարություն անելու մեջ:
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չի հրապարակվում:
Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև, որ ռուս ամուսիններից նա շորթել է խոշոր չափի գումար: Նրանց իր հանցակից 3 անձի հետ Երևանում հայտնի «Մոցարելա» ռեստորանից տեղափոխել են Արագածոտնի մարզ՝ ամայի տարածք, որտեղ կնոջ պայուսակից վերցրել են վարձակալված բնակարանի բանալիները, ապա արել իրենց սև գործը:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:
Աղբյուրի տեղեկություններով՝ Բագրատաշենում հայնաբերված տղամարդը ամուսիններին ներկայացել է, թե ինքը ոստիկանության բարձրաստիճան սպա է, և կարող է նրանց հարցերը լուծել, քանի որ ամուսինները ՌԴ-ում գտնվում են հետախուզման մեջ:
Բաց մի թողեք
Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց