23/12/2024

Ի՞նչ է հայտարարագրել ՔՊ պատգամավոր Տիգրան Պարսիլյանը. Լուսանկար

«ՔՊ-ի բոլոր մարզային միջոցառումներին ներկա Տիգրան Պարսիլյանը ՀՀ Ազգային Ժողով է եկել 2023 թվականի նոյեմբերին` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահից հետո` նրան փոխարինելու։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Պարսիլյանը քաղաքական դաշտ է մտել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ 2013 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորման հիմնադիր անդամ է, 2015 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ:

Պարսիլյանի առաջին պաշտոնը 2018 թվականին եղել է Արարատի մարզպետի խորհրդականի, այնուհետեւ՝ մարզպետի տեղակալի պաշտոնը:

Տիգրան Պարսիլյանի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն` պատգամավորը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։ Կինը՝ Նվարդ Սարգսյանը, ևս որևէ անշարժ գույք չի հայտարարագրել․ անհասկանալի է, թե որտեղ է ապրում պատգամավորի ընտանիքը:

Նա հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց՝ 2001 թվականի արտադրության Nissan մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2020 թվականին՝ պետական աշխատանքի անցնելուց հետո։

Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 600 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 200 հազար դրամ։

2023 թվականի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 6 մլն 758 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից։

Նկատենք, որ ՔՊ պատգամավորը, մինչեւ պաշտոններ ստանձնելը, սեփական ոչինչ չի ունեցել․ հիմա մեքենա ունի, բնակարանի մասին էլ՝ թերևս կլսենք շուտով»:

https://mediahub.am/uploads/images/2024/08/image_750x_66adbcca33fe3.jpg