Օգոստոսի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 17:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Լևոն Գ.-ն իր վարած ռուսական համարանիշներով «Վազ 2115» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Ռուզան Բ.-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել իրավապահները, Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։






Բաց մի թողեք
Հոսանքի գինը իջեցնելու մեր առաջարկը մերժվել է. Նարեկ Կարապետյան
Երկու եղբայր մոստի տակով իջել են անտառ, մեկը եկել ա, ինքը՝ չէ. որոնվող 3-ամյա Տիգրան Օվանեսովի եղբայր
Երևանում վերակառուցվող պատմամշակութային շենքի պաշտպանիչ ցանցն ընկել է կայանված ավտոմեքենաների վրա. Լուսանկար