Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Էդգար Գ.-ն իր վարած «Cadillac» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշենի խճուղու թիվ 5/2 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։







Բաց մի թողեք
Գերմանիայում Փաշինյանի դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել
«Մեր ձևով» ժողովրդական շարժումից որոշ մարդիկ վախեցած են դրանից, և դա հասկանալի է․ Մարիաննա Ղահրամանյան
Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը» նոր միջնորդություն է ներկայացրել