Երեկ գործընկերներիս հետ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Ավանի տարածքային կազմակերպությունում էինք, որտեղ ՏԿ խորհրդի անդամների և կուսակցականների հետ մասնակցեցինք նախաձեռնողի նիստին։
Հիմնականում քննարկեցինք արտաքին քաղաքական հարցեր, հատկապես վերջին շրջանի զարգացումները (ԵՄ ինտեգրում, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկ, հասանելիություն ԵՄ խաղաղության հիմնադրամին և այլն), ինչպես նաև անդրադարձ եղավ ներքաղաքական հարցերին։
Եվս մեկ անգամ արձանագրեցինք, որ նման ֆորմատով հանդիպումները կուսակցականների հետ շատ կարևոր են տեղի ունեցող իրադարձությունները ճիշտ հասկանալու և մեր պատկերացումները միմյանց հաղորդակցելու տեսանկյունից, որպեսզի նաև հաջորդիվ այդ ամենը ճշգրիտ փոխանցվի մեր քաղաքացիներին։
Պատգամավոր Արսեն Թորոսյան
Բաց մի թողեք
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի պատերազմը դատապարտող հայտարարություններ՝ տեղական և միջազգային
Ի՞նչ է իրականում տեղի ունենում․ Հայաստանը հրավիրում է Թուրքիային դառնալ իր անվտանգության երաշխավորը»
Իշխանությունները թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա․ Խաժակյան