Օգոստոսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում մի տղամարդ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցնում 12-13 տարեկան տղայի:
Երեխան ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս Թուրքիայի քաղաքացի 13-ամյա Մուխամմադ-Ալի Գ.-ն է, ով հոր՝ 44-ամյա Ռուստամ Նաբիևիչ Գաբիբովի հետ հուլիսի 31-ին Թուրքիայից Վրաստանով մուտք են գործել ՀՀ և բնակություն հաստատել Սեբաստիա փողոցում գործող «Ալեպպո» հյուրանոցում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անչափահաս երեխան բաժնում հայտնել է, որ հայրը սպորտային մարզումներ կատարելու ժամանակ դիտողություն է արել իրեն, որից հետո բռունցքով երկու անգամ հարվածել է դեմքին, ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածել մարմնի տարբեր մասերին, ինքը վայր է ընկել և կրկին անգամ հայրը ձեռերով ու ոտքերով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Բաքվի արձագանքը ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությանը
Փարիզի պահվածքը խանգարում է Բաքու-Երևան կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Բաքուն խաղաղության պայմանագիրը չի ստորագրի Երևանի առաջարկած տարբերակով. Ադրբեջանի ԱԳՆ