Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին Ջրվեժ գյուղի Բագրևանդի փողոցի «Դիվա» գիշերային ակումբից տեղափոխվել է մի քաղաքացի, ով նշված վայրում հարվածել է պարեկին։
Արդեն ոստիկանության Կոտայքի բաժնում տուժող, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկ Հարոյանը հայտնել է, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում պարեկ Ալեքսանյանի հետ միասին ծառայողական ավտոմեքենայով Ջրվեժ գյուղի Բագրևանդի փողոցում ծառայություն իրականացնելիս «Դիվա» գիշերային ակումբի դիմացով անցնելիս նկատել են մի քաղաքացու, ով սեռական բնույթի հայհոյանք է տվել իրենց հասցեին և պարզաբանումներ կատարելու նպատակով մոտեցել են տվյալ քաղաքացուն, ով դրսևորելով ոչ ադեկվատ վարքագիծ վիճաբանել է իրենց հետ, որի ընթացքում վերջինս բռունցքով մեկ անգամ հարվածել է Հարոյանի աջ այտին, որից հետո նշված քաղաքացուն վերը նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկին հարվածելու համար ձերբակալված քաղաքացին Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Մ․-ն է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է ոչ սթափ:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Կենտրոնական բանկի աշխատակցի մոտ հայտնաբերել են «Մարիխnւանա» տեսակի թմրամիջnց
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 ավտոբուսի վրա
Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր