Ուկրաինայի արևմուտքում բժիշկներն արձանագրել են FLiRT նոր կորոնավիրուսային շտամից մահվան առաջին դեպքը, ասել է Ռուսլան Սավչուկը՝ երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնի տնօրենը։
«Իվանո-Ֆրանկիվսկի մարզում 80-ամյա մի կին մահացել է COVID-19 FLiRT-ի նոր շտամից»,- ուկրաինացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Հանրային հեռուստաալիքը։
Սավչուկի խոսքով՝ կնոջ հոսպիտալացումից անցել է ընդհանուր առմամբ 20 օր, որի ընթացքում բժիշկները հիվանդին ցուցաբերել են հնարավոր բոլոր օգնությունները։ Նշվում է, որ երկրի արևմուտքում կորոնավիրուսի նոր շտամի այլ դեպք դեռ չի գրանցվել։

Բաց մի թողեք
Նիդերլանդներում էվթանազիայի ենթարկված անբուժելի հիվանդ երեխան մեկ տարեկան էր. հայտնում է կառավարությունը
Միջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուին. Լուսանկար
ԱՀԿ-ի ղեկավարի պաշտոնի համար պայքարը փորձության է ենթարկում ֆինանսավորման և ԱՄՆ-ի հետ կապերի հարցերը