20/09/2024

Զախարովայի հերթական բարբաջանքները․ Ռուսաստանից երես թեքելու Հայաստանի ցանկության մասին ԱՄՆ հայտարարություններին

ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, անհիմն են։ Դարերի ընթացքում ձևավորված Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև կապերը կդիմանան ուժի բոլոր փորձություններին, որոնց անխոնջորեն ենթարկում է Արևմուտքը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը փաստացի խոստովանել էր, որ Վաշինգտոնը փորձում է պայմաններ ստեղծել Երևանի և Մոսկվայի միջև կապի խզման համար։ Նրա խոսքով, հայ բնակչության զգալի մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից, իսկ ԱՄՆ-ն դրա համար պայմաններ է ստեղծում։

«Ինչ վերաբերում է Օ’Բրայենի անհիմն հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի ևս մեկ օրինակ է. կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ սոցհարցումների միջոցով իրավիճակը խեղաթյուրելու փորձերը տեսանելի են միայն վերջերս տարածաշրջանի այլ երկրներում:

«Օ’Բրայենը և ընկերությունը պետք է սովորեն մի պարզ բան՝ մեր երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան ուժի բոլոր փորձություններին, որոնց անխոնջորեն ենթարկում է Արևմուտքը… Պատմության ընթացքում մենք բազմիցս թիկունք ենք եղել եղբայրական հայ ժողովրդին, և մենք մտադիր ենք դա անել ապագայում»,- եզրափակել է Զախարովան։

Արևմտյան երկրների իշխանությունները Հարավային Կովկասում կործանարար օրակարգ են քարոզում, որպեսզի քանդեն Ռուսաստանի հետ պատմական կապերը։ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա այսպես է մեկնաբանել Միացյալ Նահանգների պետական քարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի խոսքերը, թե ԱՄՆ-ն ցանկանում է այլընտրանք ստեղծել Կենտրոնական Ասիայի երկրներին և նվազեցնել նրանց կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից, մասնավորապես «պայմաններ ստեղծել» Հայաստանի համար, որպեսզի այն «հեռանա Ռուսաստանից»։

Զախարովան նշել է, որ արտաքին քաղաքականության համար պատասխանատու ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների «նման «անկեղծ խոստովանությունները» գրավել են մեր ուշադրությունը։

Նա հավելել է, որ Արևմուտքը ձգտում է մասնատել Հարավային Կովկասի տարածքը, որպեսզի քանդի Ռուսաստանի պատմական կապերն իր ավանդական դաշնակիցների և հարևանների հետ։ «Պատմության ընթացքում մենք բազմիցս թիկունք ենք եղել եղբայրական հայ ժողովրդին ու մտադիր ենք լինել ապագայում»,- եզրափակել է ԱԳՆ ներկայացուցիչը։