10/09/2024

Իրավապահները դիմակավորված մտել են «Նորատուսցի Ալիկի» տուն. տարել են հորը պատկանող խոշոր չափի գումար․ Լուսանկար

Իրավապահները դիմակավորված մտել են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» տուն եւ առգրավվել են վերջինիս հորը պատկանող գումարները:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տանը մեծ գումար է եղել, ինչը իրավապահներին խիստ կասկածելի է թվացել ու այն առգրավվել են:

Նկատենք, որ իրավապահները քրեական հեղինակությանը հիշեցին այն բանից հետո, երբ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։

Այս դեպքով սպանվեց Ավագանու անդամ Արսեն Աֆիյանը եւ կալանքի տակ են գտնվում նորատուսցի Ալիկի եղբոր որդին՝ Լևոն Բանդուրյանը եւ ես երկու անձ:

Այս աղմկահարույց դեպքից հետո՝ իրավապահները հիշեցին «Նորատուսցի Ալիկին» ու մտան նրան պատկանող ընկերություններ՝ խուզարկությունների, եւ հիմա էլ մտել են նրա տուն:

Իսկ ինչ քրեական վարույթի շրջանակներում է նախաքննական մարմինը փնտրում Ալիկ Բանդուրյանին․ կոմիտեն հայտնել էր, որ Քրեական ենթամշակույթի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեկին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից`պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով), մյուս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելը կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելը կամ դրանց մասնակցելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 319-րդ և 321-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշները` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):

Իրավապահները դիմակավորված մտել են «Նորատուսցի Ալիկի» տուն. տարել են հորը պատկանող խոշոր չափի գումար