Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը պատրաստվում են բանավիճել ABC հեռուստաալիքով սեպտեմբերի 10-ին, այն բանից հետո, երբ նախկին նախագահը հինգշաբթի ասել է, որ համաձայնել է հաջորդ ամիս ևս երկու բավավեճի:
«ABC News-ը կհյուրընկալի նախագահի թեկնածուներին, որոնք կբանավիճեն սեպտեմբերի 10-ին ABC հեռուստաալիքով: Փոխնախագահ Հարիսը և նախկին նախագահ Թրամփը երկուսն էլ հաստատել են, որ մասնակցելու են բանավեճին», – ասվում է ցանցի հայտարարության մեջ: Ելույթ ունենալով Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո հանգստավայրում կայացած մամուլի ասուլիսում՝ Թրամփն ասել է, որ ինքը «անհամբեր սպասում է» փոխնախագահի հետ բանավեճին:
Բաց մի թողեք
Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամ է, հնարավոր են արտահերթ ընտրություններ
ՌԴ տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ին Պուտինն ազատել էր պաշտոնից․ Լուսանկար
Ի՞նչ քայլեր կձեռնարկի Մոսկվան, որպեսզի Կենտրոնական Ասիան պահի ազդեցության ոլորտում