Սերժ Սարգսյանի փեսա, նախկին դեսպան Միքայել Մինասյանի տելեգրամյան գրառումը․
Ժողովուրդների վերաբերմունքը «Աստված» հասկացության նկատմամբ բազմաթիվ փոխակերպումների է ենթարկվել։ Աստծուն սպանել են, կուրորեն երկրպագել, սպանել են նրա անունից։
Ֆրանսիական հեղափոխության ժամանակներում քրիստոնեության դեմ պայքարի պոռթկման մեջ որոշեցին փոխարինել Աստծուն և հորինեցին Գերագույն Էակի պաշտամունքը:
Նիցշեն հայտարարեց Աստծո մահվան մասին, իսկ պոստմոդեռնի գործիչները, զարգացնելով այս թեզը, դրա վրա մի ամբողջ փիլիսոփայական դպրոց կառուցեցին: Աստծուն ծաղրում էին Charlie Hebdo-ի նման պարբերականներում և Օլիմպիական խաղերի բացման ժամանակ, նրա վրա ինքնահաստատվում էին, բայց ամենակարևորը՝ գերադասեցին մոռանալ նրան։
Գիտակցաբար, կամավոր և, արտահայտվելով ոստիկանական արձանագրության անշնորհք լեզվով, եսասիրական նկատառումներով: Ամբողջ խնդիրն այն է, որ քանի կա Աստված, կա հիշողություն: Արվածի ու չարվածի, խոսքերի, ակնարկների, մտադրությունների մասին։
Սրբավայրերի կորստի հիշողությունը, հանգուցյալների, անմեղ զոհերի, նահատակների հիշատակը։ Հեղափոխությունը ժամանակակից հային սովորեցրեց շատ արդյունավետ կերպով մոռանալ անհարմարը։ Չնկատել ցավոտը:
Անտեսել բարոյական սկզբունքները։ Դադարել կարեկցել։ Մտածեք, այս պահին տասնյակ հայեր են պահվում ադրբեջանական բանտերում։ Նրանք դատվում են շինծու մեղադրանքներով։ Նրանց խոշտանգում են։ Նրանց ծաղրում են։
Բաց մի թողեք
Հայաստանի վարչապետն իրավունք չունի բացատրություններ, հաշվետվություններ պահանջել …
Սպասում եմ ՔՊ-ականների պաշտոնական արձագանքին, այս գրածս ճի՞շտ է, թե՞ չէ. Մեսրոպ Առաքելյան
ԳՇ պետը զուտ Փաշինյանին չհակադրվելու և պաշտոնին հրաժեշտ չտալու համար է նման պնդում անում