Հրապարակվել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հոդվածը, որն ունի բավականին խոսուն վերնագիր՝ «Կենտրոնական Ասիայի վերածնունդը. Կայուն զարգացման ու բարգավաճման ճանապարհին»:
Այս հանգամանքը արժանի է ուշադրության ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլ նաեւ Կովկասում, եւ ոչ այն պատճառով, որ Ղազախստանն օրինակ մի քանի ամիս առաջ ներկայացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախաձեռնություն:
Փաստացի, Ղազախստանի նախագահը ներկայացնում է կենտրոնասիական երկրների մոնոլիտ ձեւավորելու գաղափար, եւ հաշվի առնելով այն, որ օրեր առաջ Ղազախստանում տեղի ունեցող ԿԱ երկրների ղեկավարների հավաքին հրավիրվել էր նաեւ Ադրբեջանի նախագահը, հիմք կա ենթադրելու, որ Տոկաեւը այդ «մոնոլիտի» մաս դիտարկում է նաեւ Ադրբեջանը:
Իսկ սա կարող է սկզբունքորեն իրավիճակ փոխել նաեւ Կովկասում եւ դրա շուրջ խաղի իմաստով: Նրա հոդվածը հարց է առաջացնում, թե արդյո՞ք Ղազախստանը «պատմության գիրկն» է ուղարկում այսպես ասած եվրասիականության գաղափարը, որոշելով լոկալացվել կենտրոնասիական ռեգիոնում:
Բանն այն է, որ 2011 թվականին Ղազախստանի այն ժամանակվա նախագահ Նազարբաեւը Իզվեստիա պարբերականում հրապարակեց մի հոդված, որը պատասխան էր Եվրասիական գաղափարով նախագահի պաշտոնին վերադարձող Վլադիմիր Պուտինի հոդվածին Նազարբաեւը նրբորեն, բայց հստակ վիճարկում էր այդ գաղափարի «հեղինակային իրավունքը», ասելով, որ եվրասիական տան գաղափարի հեղինակային իրավունքը Ղազախստանինն է՝ իրենը:
Նազարբաեւը սակայն այսօր Ղազախստանում ըստ էության արդեն պատմություն է, իսկ Տոկաեւը փաստորեն եվրասիականության գաղափարի փոխարեն ներկայացնում է կենտրոնասիականության գաղափարի «հեղինակային» հայտ:
Տոկաեւ՞ն է դրա հեղինակը, թե՞ Կենտրոնական Ասիայի համար «կռիվ տվող» ուժերից որեւէ մեկը, որը Ղազախստանի միջոցով փորձում է ձեւավորել ռեգիոնալ մոնոլիտ՝ կից Ադրբեջանով: Ի դեպ, այդ հանգամանքին ֆոնին ուշագրավ է Պուտինի այցը Բաքու, թեեւ անշուշտ այստեղ օրակարգային հարցերն ու մասշտաբբը անշուշտ շատ ավելի ընդգրկուն են:
Բայց, Ռուսաստանը մեկն է նրանցից, որոնք պայքարում են Կենտրոնական Ասիայի համար: Շրջանակն իհարկե բավականին լայն է՝ Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ֆրանսիա, Բրիտանիա, ԱՄՆ, Իրան, եւ «հարակից» այլ ավելի համեստ սուբյեկտներ:
Նրանցից ո՞վ է «կենտրոնասիական տան» գաղափարի իրական շահառուն, որ փորձում է խաղալ Տոկաեւի միջոցով: Թե՞ Ղազախստանի նախագահն է փորձում «աճուրդի դնել» գաղափարը:
Բաց մի թողեք
Նախարարի՝ Հայաստանի ցածր գնաճին առնչվող պնդումը մասամբ ճիշտ է, մասամբ՝ ոչ
Երբ կշարունակվի սահմանազատումը և որտեղ
Հաջիևը «վերադարձնում է մեր դիմանկարը»