Չիկագոյում մեկնարկել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարը։ Այն տեղի կունենա օգոստոսի 19-ից 22-ը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սպասվում է, որ հանրագումարի շրջանակում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես կհամաձայնի առաջիկա ընտրություններում առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Բացի այդ, պատվիրակները պետք է հաստատեն կուսակցության քաղաքական պլատֆորմը։
Դեմոկրատների համագումարի նախօրեին քաղաքի գլխավոր փողոցներից մեկում՝ Միչիգան պողոտայում, սկսվել է պաղեստինամետ հանրահավաքը, որին մասնակցում է մի քանի հարյուր մարդ։ Ցուցարարների ձեռքերում «Դադարեցրեք զենքի մատակարարումը Իսրայելին», «Վերացրեք Գազայի շրջափակումը» և այլ կարգախոսներով պաստառներն են։
Ցուցարարները, ի թիվս այլնի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրում են Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանության իրականացնելու մեջ, իսկ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին՝ դրան աջակցելու մեջ։
Ոստիկանության աշխատակիցները Միչիգան պողոտայի մոտ փակել են մի քանի փողոց։ Ցուցարարների շարասյունին նախորդում են իրավապահների մեքենաները։
Բազմաթիվ համայնքային կազմակերպություններ հայտարարել են դեմոկրատների ազգային համագումարի ժամանակ բողոքի ակցիաներ կազմակերպելու ծրագրերի մասին: Սպասվում են հազարավոր բողոքի ցույցեր։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի վերջին հրաժարվեց վերընտրվելու ցանկությունից: Այնուհետ նա որպես իրեն փոխարինող առաջարկեց ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսին:
Համաձայն առցանց ընտրությունների արդյունքների՝ Հարիսը բավականաչափ ձայներ է ստացել Դեմոկրատական կուսակցության պատվիրակներից՝ երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու համար։ Օգոստոսի 7-ին նա հայտարարեց, որ պաշտոնապես դարձել է դեմոկրատներից պետության ղեկավարի թեկնածու։
Բաց մի թողեք
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. հազարից ավել այցելու է տարհանվել
Մերկելի համար ով է Գերմանիայի կանցլերի նախընտրելի թեկնածուն․ Լուսանկար
Հայտնի է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը