ՌԴ Պետդումայի Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության մի խումբ պատգամավորներ օրինագիծ կներկայացնեն խորհրդարանի ստորին պալատ, որով կարգելվի Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող աշխատանքային միգրանտներին իրենց ընտանիքներին երկիր տեղափոխել:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով փաստաթղթին։
Նախագծի հեղինակները պարզաբանել են, որ եթե օրենքը ընդունվի, ապա օտարերկրացու համար աշխատանքային պայմանագրի կամ արտոնագրի առկայությունը կդադարի հիմք հանդիսանալ նրա ընտանիքը երկիր տեղափոխելու համար։
Հուլիսի կեսերին Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը տեղեկացրել էր միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու մասին։ Նրա խոսքով՝ խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն են ներկայացվում 25 օրինագծեր, որոնք ուղղված են միգրացիոն վերահսկողության կարգավորմանը, օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակը որոշելուն, ինչպես նաև քաղաքացիության տրամադրման հետ կապված հարցերին։
Բաց մի թողեք
Ռուսաստանում Viber-ն արգելափակվել է
Ինչպես «ահաբեկիչները» դարձան «ընդդիմադիր խմբեր»․ ՌԴ քարոզչական աղբյուրների շրջադարձը՝ Ասադի տապալումից հետո
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը ապօրինի գույքի գործով անցնող հերոսներից մեկն է