18/10/2024

Իսակովի պողոտայում գտնվող բամբակի արտադրամասում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 16/4 հասցեում գտնվող բամբակի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ 6 մարտական հաշվարկներ։

Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության առաջին հարկում այրվում է բամբակի արտադրամաս։

Հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչ։

ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնել են, որ 17։18-ին հրդեհը մարվել է։