Օգոստոսի 20-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արթուր Ս.-ն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ գործող «MAX» բենզալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները վիրավորին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա՝ տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Բաց մի թողեք
6 տարի անց էլ Պուգաչովան գերազանցել է Պուտինին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին» նախագիծ է ներկայացրել
Թուրքիան և միջազգային կառույցներն ավարտել են Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները