ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում խոսել է ռազմական օգնության նոր փաթեթի բովանդակության մասին։
«Նախագահ Ջո Բայդենը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն՝ շնորհավորելով նրան Ուկրաինայի գալիք Անկախության օրվա առթիվ։ Նա խոսել է նաև օգնության նոր փաթեթի բովանդակության մասին»,- գրել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նշվել է, որ Պենտագոնը Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ է ուղարկելու։ Այն կներառի հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ, HIMARS-ի զինամթերք և այլ սարքավորումներ։
Առաքումը կիրականացվի Պենտագոնի պահեստներից, իսկ օգնության մասին որոշումը կայացրել է Բայդենը։
Բաց մի թողեք
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են բանկոմատի պայթյունի մեջ կասկածվող թոշակառուին
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին