22/11/2024

Լեհաստանն Ուկրաինային օգնության համար ծախսել է իր ՀՆԱ-ի 3,3%-ը

Լեհաստանն Ուկրաինային օգնության համար ծախսել է իր ՀՆԱ-ի 3,3%-ը, ինչը կազմում է մոտ 100 մլրդ զլոտի (ավելի քան 26 մլրդ դոլար): Այս մասին Zero YouTube ալիքում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

«Մենք, իրոք, Ուկրաինային տվեցինք շատ տեխնիկա՝ մեր հնարավորությունների համեմատ։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինային հատկացվող օգնությունը, այն ամբողջը, այսինքն՝ ռազմական և ոչ ռազմական, հումանիտար, կազմում է մեր համախառն ներքին արդյունքի մոտ 3,3%-ը»,- ասել է Դուդան։

Լեհաստանի ղեկավարի խոսքով՝ Վարշավան Ուկրաինա է փոխանցել մեծ քանակությամբ տեխնիկա՝ տանկեր, ինքնաթիռներ, զրահատեխնիկա։ Դուդան ընդգծել է, որ Լեհաստանն Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցել գրեթե 400 տանկ՝ T-72, PT-91 Twardy, Leopard տանկեր և զրահափոխադրիչներ։ Բացի այդ, Վարշավան Կիև է ուղարկել հետևակի մարտական ​​մեքենաներ, «Կրաբ» ինքնագնաց հաուբիցներ, հրթիռային կայաններ, 10 ՄիԳ-29 ինքնաթիռ և 10 ուղղաթիռ։

Օգոստոսի 9-ին հաղորդվել էր, որ Արեւելյան Եվրոպայի երկրները դժվարություններ են ապրում իրենց բանակների շարքերը համալրելու հարցում։