Լեհաստանն Ուկրաինային օգնության համար ծախսել է իր ՀՆԱ-ի 3,3%-ը, ինչը կազմում է մոտ 100 մլրդ զլոտի (ավելի քան 26 մլրդ դոլար): Այս մասին Zero YouTube ալիքում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
«Մենք, իրոք, Ուկրաինային տվեցինք շատ տեխնիկա՝ մեր հնարավորությունների համեմատ։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինային հատկացվող օգնությունը, այն ամբողջը, այսինքն՝ ռազմական և ոչ ռազմական, հումանիտար, կազմում է մեր համախառն ներքին արդյունքի մոտ 3,3%-ը»,- ասել է Դուդան։
Լեհաստանի ղեկավարի խոսքով՝ Վարշավան Ուկրաինա է փոխանցել մեծ քանակությամբ տեխնիկա՝ տանկեր, ինքնաթիռներ, զրահատեխնիկա։ Դուդան ընդգծել է, որ Լեհաստանն Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցել գրեթե 400 տանկ՝ T-72, PT-91 Twardy, Leopard տանկեր և զրահափոխադրիչներ։ Բացի այդ, Վարշավան Կիև է ուղարկել հետևակի մարտական մեքենաներ, «Կրաբ» ինքնագնաց հաուբիցներ, հրթիռային կայաններ, 10 ՄիԳ-29 ինքնաթիռ և 10 ուղղաթիռ։
Օգոստոսի 9-ին հաղորդվել էր, որ Արեւելյան Եվրոպայի երկրները դժվարություններ են ապրում իրենց բանակների շարքերը համալրելու հարցում։
Բաց մի թողեք
«Վիվա Արմենիան» կգնի «Օվիոն» մոտ 40 մլն դոլարով․ մանրամասներ
Իշխանությունները թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա․ Խաժակյան
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մայիսին կազմել է 790 հազար 320․ ՊԵԿ