ՀՕՊ հերթապահ միջոցները գիշերվա ընթացքում 18 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Ռուսաստանի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են ՌԴ տարածքում գտնվող շինությունների նկատմամբ ինքնաթիռատիպ անօդաչուների կիրառմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու Կիևի ռեժիմի փորձերը։ ՀՕՊ հերթապահ միջոցները 11 ԱԹՍ խոցել են Բրյանսկի մարզի տարածքում, 4-ը` Կալուգայի, 2-ը` ոչնչացվել Ղրիմի Հանրապետության տարածքում և մեկը` Բելգորոդի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Բաց մի թողեք
Շատ դժգոհ ենք Ռուսաստանից. եթե 50 օրում Ուկրաինայի հարցով համաձայնագիր չստորագրվի՝ կլինեն պատժամիջոցներ. Թրամփ
ԱՄՆ-ն Օդեսայում վերահսկողություն է սահմանել․ Լուսանկար
ԵՄ-ն կարող է պատասխանել ԱՄՆ-ին 21 միլիարդ եվրոյի մաքսատուրքերով