Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Սեպտեմբերի 5-ից Կարեն Դեմիրճյանի փողոցում՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ այգու անմիջապես հարակից ճանապարհահատվածում, ինչպես նաև հակառակ ուղղությամբ կարգելվի մեքենաների կայանումը, իսկ հանդիպակաց գոտիներում կթույլատրվի մեքենաների կայանումը:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
Բաց մի թողեք
Տուգանվում են Երևանից Թբիլիսի ուղևորափոխադրում իրականացնող գրեթե բոլոր մեքենաները
Հոկտեմբերի 18-ի աստղագուշակ․ Լուրջ խոսակցություններն արժե հետաձգել, կկալանավորեն
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել