Սեպտեմբերի 3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում՝ «MG» առևտրի ցանցի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։







Բաց մի թողեք
Անի Զալինյանն ընտրվել է Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր. Լուսանկար
Ալեն Սիմոնյանը չհամոզեց ադրբեջանցի պատգամավորներին․ Երևան չեն գա
Դավիթ Համբարձումյանը հեռանում է Մասիսի ավագանուց, բայց ոչ Մասիսից