Լոռու մարզում, նախնական տեղեկություններով, կաշառք վերցնելու կասկածանքով, ձերբակալվել է Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի ղեկավարը` Սուրեն Աբովյանը եւ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մի շարք աշխատակիցներ եւ տնօրենը։
Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի ղեկավարը՝ Սուրեն Աբովյանը «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենից և այլ անձանցից կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել է երկու ամսով։
Ի դեպ, Սուրեն Աբովյանը դեռ Մամիկոն Ասլանյանի ժամանակներից է աշխատում, որպես մեղադրյալ անցնում է Ասլանյանի քրեական գործով: Մեր տեղեկություններով, առավոտյան ԱԱԾ-ն անսպասելիորեն մտել է քաղաքապետարան եւ տարել բաժնի պետին: Մենք տեղեկացանք, որ երեկ օրվա ընթացքում նրա մասին բնութագիր են պատրաստել եւ ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:







Բաց մի թողեք
ԱԱԾ-ն ձերբակալեց Արշակ սրբազանին, տանում են կալանքի՝ ոչ տեսանյութի գործով
Աղջիկների վեճ՝ Բրյուսովի համալսարանում. ծեծկռտուքի բոլոր մասնակիցները ձերբակալվել են․ ՆԳՆ
Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է տեղի ունեցել․ Լուսանկար