Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Ոստիկանության Մարտունու բաժին են դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի հարազատները և հայտնել, որ Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, իրենք որոնողական աշխատանքներ են կատարել, որտեղ ծառերի մեջ կայանված հայտնաբերել են Միքայել Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև՝ նրա հագուստը։
Ջրասուզակները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ կա վարկած, որ հնարավոր է՝ որոնվող քաղաքացին ավտոմեքենան կայանել է, ապա մտել Սևանա լիճ և ջրահեղձ եղել։
Նրա հագուստները հայտնաբերվել են ավտոմեքենայից 40-50 մետր հեռավորության վրա։
Բաց մի թողեք
6 տարի անց էլ Պուգաչովան գերազանցել է Պուտինին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին» նախագիծ է ներկայացրել
Թուրքիան և միջազգային կառույցներն ավարտել են Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները