2021-ի ՏԻՄ ընտրություններից ի վեր ՔՊ-ական իշխանությունը, չհաշտվելով Վանաձորում կրած պարտության հետ, ամեն ինչ արեց, որ իշխանությունը խլի հաղթող ուժերից: Այդ պատճառով 2,5 տարի բանտում անցկացրեց Մամիկոն Ասլանյանը:
«Հրապարակ» թերթը գրել է․ Ապա ԼՀԿ-ի միջոցով կասեցրին Վանաձորի ավագանու գործունեությունը` նրանց հայցի հիմքով դատարանն արգելեց նիստեր հրավիրել` մինչեւ իր վերջնական որոշումը, իսկ դատը ձգվեց 2 տարի:
Ապա օրենսդրական փոփոխություն արեցին, որ կարողանան ավագանու կազմում գտնվող մեծությամբ երկրորդ ուժի` ՀԱՍԿ-ի ներկայացուցչին` կրիմինալ համբավ ունեցող նախկին փոխքաղաքապետ Ակային` Արկադի Փելեշյանին, քաղաքապետ կարգել: Հիմա Մամիկոն Ասլանյանը բանտից ազատվել է, ԼՀԿ-ի հայցի քննությունն ավարտվել է, եւ ենթադրվում էր, որ ավագանին նիստ կանի ու քաղաքապետ կընտրի, բայց «մեջլիս» է մտել Ական` ՀԱՍԿ-ով:
Մովսես Շահվերդյանի կուսակցությունը դիմել է դատարան, թե իրենք, որպես երրորդ կողմ, պատշաճ ծանուցված չեն եղել եւ ԼՀԿ-ի հայցի քննությանը չեն մասնակցել, խնդրում են նորից սկսել քննությունը եւ իրենց լսել: Վանաձորի ավագանու անդամներն արդեն ծանուցում են ստացել, որ դատարանը վարույթ է ընդունել ՀԱՍԿ-ի բողոքը, եւ, ուշադրություն, նիստի օր է նշանակվել 2025թ․ հունիսի 26-ը։
Սա նշանակում է, որ Վանաձորի ավագանու եւ Վանաձորի քաղաքապետի ճակատագիրը կրկին մնում է անորոշ, քանի որ հայտնի չէ, թե այս մի բողոքն ինչքան կքննվի: Եվ այս իշխանությունը խոսում է «ընտրակեղծիքների էջը» փակված լինելու մասին։






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են