Սեպտեմբերի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, Սևանի ջրասուզակները և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները շարունակում են Սևանա լճում կատարել որոնողական աշխատանքներ՝ Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի դին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Ոստիկանության Մարտունու բաժին են դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի հարազատները և հայտնել, որ Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, իրենք որոնողական աշխատանքներ են կատարել, որտեղ ծառերի մեջ կայանված հայտնաբերել են Միքայել Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև՝ նրա հագուստը։
Որոնվող քաղաքացին ավտոմեքենան կայանել է, ապա մտել Սևանա լիճ և ջրահեղձ եղել, ըստ նախնական տեղեկությունների:
Նրա հագուստները հայտնաբերվել են ավտոմեքենայից 40-50 մետր հեռավորության վրա:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև գյուղացիները և որոնվողի հարազատներն ու ընկերները։
Բաց մի թողեք
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանի տարբեր խաչմերուկներում
ՏԿԵ փոխնախարարի հրաժարականը կապ ունի ՀԾԿՀ նախագահի ազատման դիմումի հետ