«Դեռ 2023 թվականի մայիսի 30-ին դադարեցվել էր Սոթքի ոսկու բաց հանքի շահագործումը, քանի որ, ապրիլի 14-ից սկսած, հանքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից կրակահերթեր են իրականացվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից իրականացվող կրակոցները։ Այս ամենից հետո Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքներ կատարելը անհնարին է դարձել, որից հետո էլ որոշում է կայացվել դադարեցնել բաց հանքի շահագործումը։
ArmLur.am-ի խմբագրություն Վարդենիսի բազմաթիվ բնակիչներից ահազանգեր են ստացվում, որ Սոթքի ոսկու բաց հանքը առաջիկայում կրկին շահագործվելու է։ Այս հարցի վերաբերյալ ArmLur.am-ը կապ է հաստատել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի եւ սոցիալ քաղաքականության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանի հետ՝ պարզելու՝ իրատեսական է ոսկու բաց հանքը կրկին շահագործելը եւ համապատասխանում են իրականությանը հանքը կրկին շահագործելու լուրերը, թե ոչ։
ArmLur.am-ի հետ զրույցում Ռուզաննա Գրիգորյանը ասաց, որ նման տեղեկություններ չունի։
Այսինքն, ինչ-որ շրջանակներ խաբում են վարդենիսցիներին»:
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին