ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պարտվի Ուկրաինայի դեմ պատերազմում հանուն հենց իր՝ Ռուսաստանի ապագայի:
«Ռուսաստանը պարտվել է բազմաթիվ ագրեսիվ պատերազմներում, որ վարել է: Ռուսաստանը պարտվել է Ղրիմի պատերազմում, Ռուսաստանը պարտվել է Ռուս-ճապոնական պատերազմում, Ռուսաստանը դուրս է բերվել Առաջին համաշխարհային պատերազմից, Ռուսաստանը պարտվել է 1920 թվականին Լեհաստանի ներխուժումը, Ռուսաստանը պարտվել է ներխուժումը Աֆղանստան, որի ականատեսը ես ինքս եմ եղել, Ռուսաստանը պարտվել է առաջին չեչենական պատերազմում, և Ռուսաստանը պարտվել է Սառը պատերազմում»,- հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ լավն այն է, որ ամեն անգամ, երբ Ռուսաստանը պարտվում է պատերազմում, տեղի են ունենում բարեփոխումներ. «Ուստի Ռուսաստանը պետք է պարտվի այս պատերազմում հանուն Ուկրաինայի, հանուն այն տաբուի, որ հաստատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հանուն այն երաշխիքների, որ ինքը Ռուսաստանն է տվել Ուկրաինային, ինչպես նաև հանուն իր՝ Ռուսաստանի ապագայի»:
Բաց մի թողեք
Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամ է, հնարավոր են արտահերթ ընտրություններ
ՌԴ տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ին Պուտինն ազատել էր պաշտոնից․ Լուսանկար
Ի՞նչ քայլեր կձեռնարկի Մոսկվան, որպեսզի Կենտրոնական Ասիան պահի ազդեցության ոլորտում