Հայազգի ռեժիսոր և սցենարիստ Սթիվ Զայիլյանն «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է լավագույն ռեժիսոր Netflix-ի «Ռիփլի» մինի սերիալի համար։
Deadline հրատարակության փոխանցմամբ՝ Զայիլյանը շնորհակալություն է հայտնել իր ֆիլմի դերասանական կազմին և նկարահանող անձնակազմին։
«Իտալիայում «Ռիփլի»-ն նկարահանելն արդեն իսկ մրցանակ էր։ Դա նման էր երազի։ Դրանից հետո ինձ այլևս ոչինչ հարկավոր չէր։ Այս աշխատանքն ինքնին մրցանակ էր, բայց գնահատում եմ այս պատիվը և այն կիսում բառացիորեն հարյուրավոր մարդկանց հետ, որոնք աշխատել են «Ռիփլի»-ի վրա»,- ասել է Զայիլյանը։
Ութ մասից բաղկացած մինի սերիալը հիմնված է Պատրիսիա Հայսմիթի «Տաղանդավոր պարոն Ռիփլի» վեպի վրա։ Գլխավոր դերում հանդես է եկել իռլանդացի դերասան Էնդրյու Սքոթը։
«Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն դրամա է ճանաչվել «Սյոգուն» պատմական հեռուստասերիալը, իսկ լավագույն կատակերգություն՝ «Հնարքներ» հեռուստասերիալը։
Բաց մի թողեք
Hooverphonic-ի համերգը Երևանում՝ կիրք, ռիթմ ու շարժում, հին տպավորությունների վերաարթնացում․ Տեսանյութեր
Յոթ տարվա տարբերությամբ, դասական երաժշտության հանճարներից միանգամից երկուսը՝ Պյոտոր Չայկովսկին և Յոհաննես Բրամսը ծնվել են այսօր․ Տեսանյութեր
Կապանի քաղաքապետարանի պարզաբանումը «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի մասին