19/09/2024

Բողոքի ակցիա` Վրաստանում. ցուցարարները «դավաճանական» են համարում Իվանիշվիլիի խոսքերը

Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին Իվանիշվիլիի հայտարարության կապակցությամբ։

Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Հավաքվածները քննադատում են Իվանիշվիլի այն հայտարարությունը, որ նա նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել է Հարավային Օսիայում արտաքին հրահանգով պատերազմ սանձազերծելու մեջ և ասել, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանն իր մեջ ուժ կգտնի ներողություն խնդրելու դրա համար։

Ցուցարարները Իվանիշվիլիի հայտարարությունը դավաճանական են համարում: