Բագրատ սրբազանին երեկ ԱԺ-ում բավականին ջերմ են ընդունել բոլորը՝ մուտքից սկսած։ ԱԺ որոշ աշխատակիցներ՝ տասնյակ տեսախցիկների առկայության պայմաններում, հեռվից ողջունել են սրբազանին։
«Հրապարակը» գրում է․ Իսկ աշխատակազմից շատերը պատուհաններից են ոգեւորված հետեւել սրբազանի ելումուտին։ Հուսով ենք՝ ԱԺ ղեկավարությունն այս հրապարակումից հետո վհուկների որս չի սկսի եւ տեսախցիկները հետուառաջ չի տա՝ «դավաճաններին» գտնելու համար։
Ի դեպ, սրբազանի այցի ընթացքում ՔՊ խմբակցությունում ամայություն էր՝ պատգամավորները չկային, միայն Հակոբ Արշակյանն էր մտամոլոր քայլում միջանցքում։ Երբ լրագրողները նրան փոխանցեցին, որ սրբազանն առաջարկել է ամբիոններից իր հասցեին հոխորտալու փոխարեն գալ հիմա, իր առջեւ կանգնել եւ ասելիքը փոխանցել, խառնվեց իրար։
«Ես զբաղված մարդ եմ, տենց ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն, գրանցվեն։ Կգրանցվեն՝ կհանդիպենք, եթե խոսելու բան կա։ Բոլոր քաղաքացիներն էլ, եթե ինչ-որ լուրջ հարց են բարձրացնում, հանդիպում եմ»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։
Բաց մի թողեք
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»
Գերիների հարցը Ադրբեջանը չի էլ քննարկում