22/11/2024

Կենտրոնական բանկը զգուշացնում է ․․․

ՀՀ ԿԲ-ի կողմից ձեռքբերված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:

Մասնավորապես՝ զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։

«Հորդորում ենք լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը.

Որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ,

Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ,

Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը»,-նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ։