Հեռուստահաղորդավար և լրագրող Վլադիմիր Պոզները կվերադառնա Առաջին ալիքի եթեր։ Նա կդառնա նոր նախագծի հաղորդավարը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտնել է հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը առաջին եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ, հայտնում է РБК-ն։
Նոր հաղորդումը կոչվում է «Թուրքական նոթատետր»։ Դրա թողարկման ստույգ ամսաթիվը դեռևս չի հաղորդվում: Նաև «Թող խոսեն» հաղորդումը կվերադառնա Առաջին ալիք՝ թարմացված ստուդիայով. Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Պոզներին բնութագրել էր որպես «շատ համոզված, հետևողական, շատ ամուր քաղաքացիական դիրքորոշմամբ անձնավորություն»։
Մինչ այս Forbes-ին տված երկար հարցազրույցում Վլադիմիր Պոզները խոստովանել էր, որ վերջին երկու տարիների ընթացքում մի քանի աշխատանքի առաջարկ է ստացել արևմտյան լրատվամիջոցներից։ Համագործակցությունը ենթադրում էր մի շարք պայմաններ, որոնց թվում Պոզները պետք է մի քանի կոնկրետ հայտարարություններ աներ քաղաքականության և Ռուսաստանի Դաշնության նախագահի մասին։ Դրան ի պատասխան՝ Պոզներն արևմտյան հեռուստաալիքներին ասել է. «Սա լրագրություն չէ։ Սա բոլորովին այլ է։ ես չեմ»։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել