Վերջին շրջանում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված դժգոհությունները շատացել են:
Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում խոսել է այս մասին և խնդրել մեկնաբանություններում նշել, թե ինչ խնդիրների են բախվում քաղաքացիները:
Կոնջորյանը նշել է, որ սեպտեմբերի 20-ին ԱԺ-ում կայանալու է քննարկում, որին մասնակցելու են տարբեր ոլորտների պատասխանատուներ:
«Հաշվի առնելով քաղաքացիների մեծ դժգոհությունները՝ փորձում ենք քննարկել ու հասկանանք, թե ինչ լուծումներ կարելի է գտնել այս խնդիրները կարգավորելու համար»,- ասել է Կոնջորյանը:
Բաց մի թողեք
Ռուսաստանը թարմացնում է իր միգրացիոն ռազմավարությունը․ ի՞նչ է սպասվում աշխատողներին
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»
Արտակարգ դեպք «Հրազդան» մարզադաշտում, լուսային կայաններից մեկի վրա տղամարդ է բարձրացել․ Լուսանկար