Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 23:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Վահանյանը իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Աշտարակի կամրջի վրա՝ դեպի Գյումրի ընթանալիս, բախվել է կամրջի պաշտպանիչ երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթացել և հայտնվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Բաց մի թողեք
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել