Չկա խաղաղության պայմանագիր, որը կտա բոլոր հարցերի պատասխանը, այսպես կոչված Համահայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթում հայտարարեց Հայաստանի վարչապետը, խոսելով Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրի մասին:
Ինչպես հայտնի է, Հայաստանը Բաքվին առաջարկում է ստորագրել այն կետերը, որոնց շուրջ կա համաձայնություն, իսկ չհամաձայնեցվածը թողնել հետագա քննարկումների:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, կա համաձայնեցված 13 կետ, իսկ ամբողջապես չհամաձայնեցված կետերը չորսն են: Ադրբեջանը հայտարարում է այլ սկզբունքի մասին՝ «քանի դեռ ամբողջը համաձայնեցված չէ՝ համաձայնեցված չէ ոչինչ»: Ադրբեջանի այդ դիրքորոշման պատճառն այն է, որ Բաքվի համար հետաքրքիրը Հայաստանի հետ խաղաղ համակեցությունը չէ: Բաքվի համար հետաքրքիրը Հայաստանը զինաթափելն է, բառի թե ուղիղ, թե դիվանագիտական-քաղաքական իմաստով:
Այսինքն, Հայաստանին պարտադրել պայմաններ, պարտադրել իրավա-քաղաքական փոփոխություններ կամ գրավոր հանձնառություններ, որոնք ըստ էության կնշանակեն Հայաստանի պետականության դիմազրկում:
Հայաստանը տարածքային հավակնություն չունի Ադրբեջանի հանդեպ, եւ չի էլ ունեցել, բայց Բաքուն առաջ է քաշում այդ «թեզը», որպեսզի Երեւանին պարտադրի քայլեր, որոնք ոչ թե «կչեզոքացնեն» իբրեւ թե եղած «տարածքային հավակնությունը», այլ երեւան կբերեն Հայաստանի՝ դիմազուրկ, կամազուրկ լինելու հատկանիշը, միաժամանակ Հայաստանին կպարտադրեն «ծպտոուն չհանելու» սահմանադրա-իրաբական հանձնառություն:
Իսկ այդ հանձնառությունը կլինի ոչ միայն Ադրբեջանի, այլ գործնականում ամբողջ աշխարհի առաջ: Այդ հարցում է, որ Ադրբեջանը չի ստանում այն համաձայնությունը, որ պատկերացնում է եւ ակնկալում, եւ այդ իսկ պատճառով որեւէ կերպ համաձայն չէ Հայաստանի հետ ստորագրել պայմանագիր, որը կհամարվի խաղաղության պայմանագիր:
Բաքվին հետաքրքրողը խաղաղությունը չէ, առնվազն քանի դեռ Ադրբեջանը համարում է, որ ուժի տեսանկյունից բազմակի գերազանցում է Հայաստանին:
Ավելին, որեւէ ռազմական էսկալացիա Ալիեւի համար հնարավորություն է վերստին խացարկել ռազմա-հայրենասիրական պաթոսն ու այդ կկերպ բարձրացնել Ադրբեջանի հանրության կառավարելիությունը, քանի որ այդ պաթոսի նստելու հետ մեկտեղ իջնում է նաեւ հանրության կառավարելիության աստիճանը: Իհարկե այն չի իջնում ճակատագրական կամ կրիտիկական կետի, բայց ցանկացածխ բռնապետ հանրության կառավարելիության հարցում միշտ ձգտում է ավելիին:
Բաց մի թողեք
COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»