ՀՕՊ ուժերը Ռուսաստանի ինը մարզերում խոցել են 101 անօդաչու թռչող սարք։ Հարձակման են ենթարկվել Բրյանսկի, Կալուգայի, Տվերի, Բելգորոդի, Սմոլենսկի և Կուրսկի մարզերը, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասը, Ղրիմի Հանրապետությունը և Ազովի ծովը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշեր, երբ Կիևը փորձեց անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում թիրախների վրա, հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրեցին և որսացրին ուկրաինական 101 անօդաչու թռչող սարք», – ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
ՀՕՊ ուժերը ավելի քան հինգ ժամ հետ են մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը Բրյանսկի մարզում, իր հերթին հայտնում է 360.ru-ն։
Կրասնոդարի երկրամասի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Տիխորեցկի շրջանի բանավանում սկսվել է բնակիչների տարհանումը, գրում է RT-ն։
Միաժամանակ, ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, երկրի բանակը կարողացել է հարվածել ռազմավարական նշանակության մի քանի թիրախների, որի հետևանքով վնասվել են ռազմական պահեստներ, զինանոցներ, իսկ դրանցից մի քանիսում հրդեհ է բռնկվել:
Բաց մի թողեք
Տան վաճառքից հետո սառցախցիկում հայտնաբերել են նախկին տիրոջ՝ մոտ 20 տարի որոնվող դստերը
Թրամփի հանդեպ հերթական մահափորձն է կանխվել
Հարրիսը հրապարակել է իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը