ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Շնորհավորանքում մասնավորապես ասված է.
«Հարգարժա՛ն Սեբաստիան, մեծ ուրախությամբ Ձեզ եմ հղում իմ ջերմագին և անկեղծ շնորհավորանքը՝ զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա սերտ համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի ու կզարգանա՝ ի շահ մեր երկրների»:






Բաց մի թողեք
Ռազմական, պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով. Պապիկյան. Սանդղակներ
2 տարին 1.5 դարձնելու որոշումն այսօր չի ընդունվել. ՊՆ-ն հերքում է. Տեսանյութ
Հայկ Կոստանյանը նոր պաշտոն ունի