13/12/2024

«Serenate ex C». Գերմանիայում պատահաբար հայտնաբերվել է Մոցարտի՝ նախկինում անհայտ պիեսը․ Լուսանկար

Լայպցիգի երաժշտական գրադարանում պատահաբար հայտնաբերվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի անհայտ ստեղծագործությունը:

Այս մասին գրել է Deutsche Welle-ն։

Այն հայտնաբերվել է Մոցարտի ստեղծագործությունների ամբողջական ցանկի վերահրատարակման աշխատանքների ժամանակ։

Խոսքը 12 րոպեանոց ստեղծագործության մասին է, որը կոչվում է «Serenate ex C»: Ենթադրվում է, որ պիեսը գրվել է Մոցարտի կողմից 1760-ականների վերջին, երբ նա 10-13 տարեկան է եղել։

Կոմպոզիցիան շատ նման է Մոցարտի ստեղծագործություններին, սակայն մինչ այժմ նրա հեղինակությունը 100 տոկոսով ապացուցված չէ։

Սեպտեմբերի 21-ին գտածոն Լայպցիգի օպերային թատրոնում ներկայացվել է լայն հանրությանը:

May be an image of 2 people, piano and text