Սեպտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևանի սեփական տներից մեկը, որտեղ ծառից կախված վիճակում հայտնաբերել են դի։
ՀՀ ոստիկաններն ու պարեկները նշված տան հետնամասում գտնվող այգում հայտնաբերել են նույն տան բնակիչ 23-ամյա Ս. Ղ.-ի դին՝ կտորից պարանով ծառից կախված վիճակում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Բաց մի թողեք
Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների. Լուսանկար
Երևան-Մոսկվա չվերթի ուղևորն ինքնաթիռում ծեծկռտուք է սարքել, հարվածել բորտուղեկցորդին