«Արցախի վտարանդի խորհրդարանը սեպտեմբերի 18-ին ԱԺ հատուկ նիստ էր նշանակել՝ օրակարգում ունենալով 1 հարց․ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում էր սեպտեմբերի 19-ը Արցախի տոնացույցում ամրագրել որպես ցեղասպանության օր։ Նախապես բոլորը համաձայն են եղել, կազմվել է նախագիծ, սակայն սեպտեմբերի 18-ի երեկոյան նշանակված նիստին խորհրդարանական մյուս խմբակցությունների համար անակնկալ կերպով Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքի» պատգամավորները չեն ներկայացել՝ բացառությամբ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի։
«Հրապարակ» թերթը գրում է. Եվ քանի որ երկրից բացակայողներ էլ են եղել, քվորումի խնդիր է առաջացել, ու նիստը չի կայացել։
Տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանն ընդառաջել է ՀՀ իշխանությունների պահանջին, թե պետք չէ հարամել Հայաստանի անկախության օրը, քանի որ սեպտեմբերի 19-ից 2 օր հետո անկախության օրն է, նախատոնական միջոցառումներն էլ երբեմն մի քանի օր առաջ են սկսվում։ Փաստորեն, Բաբայանը, որ վերջին շրջանում արցախցիներին միավորվելու, մի բռունցք դառնալու կոչեր է անում, ինքն է պառակտում մտցրել»:
Բաց մի թողեք
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»
Գերիների հարցը Ադրբեջանը չի էլ քննարկում