Անցած շաբաթվա վերջին իրավապահներն առգրավել են Կապանի համայնքապետարանի՝ սուբվենցիաներին վերաբերող ֆինանսական փաստաթղթերը, կապարակնքել «Նորոգշին» ընկերությունը, առգրավել ՍՊԸ-ի փաստաթղթերը։
«Հրապարակը» գրում է․ ՍՊԸ-ն պատկանում է համայնքապետ Գեւորգ Փարսյանի հորը, որը սուբվենցիաների մեծ մասն է իրականացնում։ Փարսյանն իրավապահների ուշադրության տակ է հայտնվել այն պահից ի վեր, երբ ամիսներ առաջ, Բագրատ սրբազանի՝ Սյունիք այցի ժամանակ, ի տարբերություն մյուս համայնքապետերի, ջերմ ընդունելության արժանացրեց նրան։
Փաստորեն, ամիսներ շարունակ աշխատել են նրա ուղղությամբ։ Երեկ ողջ օրվա ընթացքում Փարսյանը եւ համայնքապետարանից որեւէ մեկը չպատասխանեց մեր հարցերին:






Բաց մի թողեք
165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել
Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած
Քաղաքական գործերով դատարանում ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է