Բագրատ արքեպիսկոպոսը կանգնած է դժվար ընտրության առաջ՝ գնա՞լ, թե՞ չգնալ մայր տաճարի վերաօծմանը, որին մասնակցելու է նաեւ ՔՊ-ի վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
«Հրապարակը» գրում է․ Եթե գնա-կանգնի Փաշինյանի կողքը, իսկ մի քանի օր հետո նրանից ազատվելու կոչով փորձի համախմբել ժողովրդին, չի հասկացվի:
Իսկ չգնալը կնշանակի չմասնակցել սեփական տան վերաբացմանը եւ խորացնել եկեղեցու հետ հակասությունները։ Սրբազանի շրջապատից վստահեցրին, որ այս պահին տրամադրված է չգնալ, սակայն որոշումը դեռ կարող է փոխվել։
Ի դեպ, վերաօծման արարողության ժամանակ տաճար կարող են մտնել միայն հրավիրատոմսերով: Եվ անգամ ԱԺ պատգամավորներից ոչ բոլորին են հրավիրել` միայն ղեկավար կազմին, խմբակցությունների եւ հանձնաժողովների ղեկավարներին:
Բաց մի թողեք
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան
ՔՊ-ն վարչական տույժի է ենթարկվել՝ օրենքը խախտելու համար. որքա՞ն է վճարել Փաշինյանի հավատարիմը
Քննչականից գողացված 590 հազար դոլարից 11 հազարն այդպես էլ չհայտնաբերվեց