22/11/2024

Կոմունալ և հեռախոսային ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում․ իրազեկում

Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %՝ նախկին 10%-ի փոխարեն, առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում։

Հետվճար չի հաշվարկվում նաև ֆիքսված և բջջային հեռախոսների ծառայությունների դիմաց արված վճարումներից:

Մանրամասները՝ տեսանյութում: