Հունվարի 1-ից Երեւանի տրանսպորտի ոլորտում ամբողջապես նոր տոմսային համակարգի անցնելն` այսօրվա թվերով, շատ վտանգավոր է, սեպտեմբերի 23-ին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հրապարակ թերթը գրել է․ Նա չասաց, թե ինչ վտանգ է դա պարունակում՝ մարդիկ չե՞ն վճարի, կընդվզե՞ն, ավտոբուսները կխափանվե՞ն, ջրհեղեղ կլինի՞։ Ոչինչ չասաց։
Փոխարենը այս հայտարարությունից երկու օր անց՝ սեպտեմբերի 25-ին, քաղաքապետարանի պաշտոնական կայքը, առանց որեւէ պաշտոնյայի հղում անելու, հայտարարեց, որ հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից:
48-72 ժամվա ընթացքում իրար հակասող երկու հայտարարություն` նույն կառույցից։ Կամ Տիգրան Ավինյանն է սուտ ասում եւ ինչ որ հորինված վտանգներ է տեսնում այնտեղ, որտեղ դրանք չկան։ Կամ քաղաքապետարանն է փորձում թաքցնել վտանգներն ու ռիսկի տակ է դնում երեւանցիների անվտանգությունը, տեղափոխման հարցը։ Ամեն դեպքում եզրակացությունը մեկն է՝ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, իսկ գլուխը չի կառավարում-վերահսկում իրավիճակը։
Արեգ Մարգարյան
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին