Լրագրող Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մեզ լուրջ դեմքով Ալեքսանդրապո՞լ է պետք միայն։
Հայ քաղաքական մտքի պրիմիտիվությունը սահման չունի:
Լրատվամիջոցները լեցուն են Փաշինյանի և Էրդողանի՝ Նյու Յորքի Թուրքական տան նկարով, որտեղ Թուրքիայի նախագահը ՀՀ վարչապետին իր գիրքն է նվիրում:
Բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ, որոնց լրջությունն ու խորությունը իմ մոտ կասկած չէր առաջացնում, ստիպել տվեցին ինձ համոզվել, որ նրանք նույնպես պրիմիտիվ են, ցավոք:
Ինձ էլ դուր չի գալիս, երբ Փաշինյանը լայնորեն ժպտում է Էրդողանին, որը 2020-ին օգնել է Ադրբեջանին, և որի նախնիները ցեղասպանություն են իրականացրել: Հավանաբար, պետք է ավելի զուսպ լինել:
Բայց ես Փաշինյանին մեղադրում եմ ոչ թե Թուրքական տուն գնալու, լայն ժպտալու կամ Էրդողանին հանդիպելու մեջ, այլ, որ 2020-ի աղետալի պատերազմից առաջ իր ձախողակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Թուրքիային սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանից…
Երևանից Անկարային սպառնում էին, թե՝ թուրքեր, Միջերկրականում ձեզ խելոք պահեք… Հասկանում ե՞ք արտաքին քաղաքականության ձախողման ծավալները:
Ոչ մի քաղաքական ուժ ծպտուն չհանեց այդ անթույլատրելի հայտարարության համար, չդատապարտեց Փաշինյանի ու Մնացականյանի հերթական արկածախնդրությունը:
Մի հատ էլ արտգործնախարար ուներ՝ Արա Այվազյանը, որը 2020-ի արհավիրքից հետո գնացել էր Մոսկվա, Լավրովի կողքը կանգնել ու սպառնալիքներ էր հնչեցնում Թուրքիայի հասցեին: Մոսկվայից՝ Լավրովի կողքին կանգնած: Մեր Լավրովի:
Այստեղ դնում եմ նաև Սերժի ու Գյուլի, Քոչարյանի ու Ալիևի երջանիկ նկարները:
Վայելեք վաղ առավոտյան՝ դառը սուրճի հետ:
Իսկ եթե ուզում եք փաստաթղթեր, թե ինչպես են թուրքերը մեզ ստորացրել 100 տարի առաջ հարյուրավոր անգամներ, գրեք ինձ անձնական նամակներով, լիքը բաներ կուղարկեմ»…
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Վախենում ես, մի՛ արա․ Ռոմանոս Պետրոսյան
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին