Սրբազան պայքարի վերաակտիվացմանն ընդառաջ` ՆԳՆ-ում «համար 1 դրություն» է հայտարարվել:
«Հրապարակը» գրում է․ Մեր աղբյուրներն ասում են, որ ոստիկաններին զգուշացրել են հոկտեմբերին մոռանալ արձակուրդ գնալու մասին, ասվել է, որ աշխատելու են 24/7 ռեժիմով: Բնականաբար, ՆԳՆ-ից չհաստատեցին այս տեղեկությունը, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, անգամ որոշ աշխատակիցների նախապես պլանավորված արձակուրդայիններն են փոխանցել, եւ իրավական խնդիր է առաջացել:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ից կվերսկսվեն փողոցային ակցիաները, Բագրատ սրբազանը կիրակի օրը քաղաքացիներին կոչ արեց՝ հոկտեմբերի 2-ին, 18.30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում: Այդ օրը խորհրդարանում հարցուպատասխանի օր է, Փաշինյանն ԱԺ է այցելելու, ենթադրվում էր, որ պետք է հավաքը կազմակերպվեր խորհրդարանի մատույցներում, սակայն կան տեղեկություններ, որ Սրբազանն առաջարկելու է այդ օրը մնալ հրապարակում, շրջափակել շենքը՝ թույլ չտալով, որ հաջորդ՝ կառավարության հերթական նիստի օրը Փաշինյանը մտնի աշխատավայր։
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան