30/12/2024

Չի կարելի դատաիրավական բարեփոխումների կատաղի հակառակորդի գիրքը գրկել, գալ փոխնախարարի սենյակ, բարի ազատում. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Սիրվարդ Գևորգյանի՝ պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուն:

«Ճիշտ է արել. չի կարելի դատաիրավական բարեփոխումների կատաղի հակառակորդի՝ ստերով ու կեղծիքով լի գիրքը գրկել՝ անուղղակի ու ենթագիտակցորեն գաղափարական համաձայնություն հայտնելով նրա աշխարհայացքին, հետո գալ փոխնախարարի սենյակ՝ դատաիրավական բարեփոխումներ անելու, որին դեմ է սեփական կուռքը։ Բարի ազատում։ Ճիշտը ազատվելն է»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Սիրվարդ Գևորգյանը սեպտեմբերի 5-ին էր նշանակվել արդարադատության նախարարի տեղակալ:

Արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելուց հետո համացանցում սկսել էր շրջանառվել 2019-ին արված լուսանկար, որում Սիրվարդ Գևորգյանի հետ նաև վերջինիս համակուրսեցին՝ Ռոբերտ Քոչարյանի դուստրն է և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Լուսանկարում Սիրվարդ Գևորգյանի ձեռքին նկատելի է նաև Ռոբերտ Քոչարյանի գիրքը:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել: